ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է անցկացնում Թեհրանի հետ իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ․ ԶԼՄ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին վերաբերող վերջին զարգացումները, հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ քննարկվել է նաև ՄԱԿ-ի միջուկային գործակալության և Թեհրանի միջև համագործակցությունը նրա խաղաղ միջուկային ծրագրի շրջանակներում:

Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին եւ 26-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Մասկատում և Հռոմում ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:

Leave a Comment