Թրամփը և Մերցը հեռախոսազրույց են ունեցել


Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:


 


Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մերցը վստահեցրել է Դոնալդ Թրամփին, որ մտադիր է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերին։


 


«Բեռլինը Վաշինգտոնի անփոխարինելի բարեկամն ու գործընկերն է։ Նախագահ Թրամփը և կանցլեր Մերցը համաձայնել են սերտ գործակցություն վարել», – հայտնում է գերմանական կողմը:


 


Նշվում է, որ Թրամփն էլ խոստացել է աջակցել Բեռլինի ջանքերին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և եվրոպական այլ գործընկերների հետ՝ հասնելու Ուկրաինայում երկարատև խաղաղության: Նաև Մերցը և Թրամփը հաստատել են, որ մտադիր են հնարավորինս արագ լուծելու առևտրային տարաձայնությունները: Պաշտոնյաները պայմանավորվել են փոխադարձ այցելություններ կատարել Գերմանիա և Միացյալ Նահանգներ:


 


Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment