«Ի դեպ». «Իրական Հայաստանի» ղեկավարներն ուրանում են «պատմական Հայաստանի» հաղթանակները

Ի դեպ, այսօր մայիսի 9-ն է. օր, որը տարիներ շարունակ հայ ժողովուրդը տոնել է որպես Եռատոն՝ հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի կազմավորում:

Ծնունդով Արցախցի, Շուշիի Ղազանչեցոցում պսակադրված ՔՊ-ական Արմեն Գրիգորյանը, ՊՆ և ԱԳ փոխնախարարները, սակայն, այդ կարծիքին չեն: Այդ կարծիքին չեն նաև ՀՀ նախագահը և վարչապետը: Վերջիններս իրենց ուղերձներում շնորհավորել են միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը:

Արցախը հանձնած և հաղթանակներն ուրացող իշխանությունը կարևորում է միայն իրենց հորինած «Իրական Հայաստան» թեզը՝ Կիրանցի ճաքած պատով և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի դիմաց հանձնումներով:

Իսկ զուգահեռ Ադրբեջանը շարունակում է կրակ բացել Փաշինյանի իրական և ինքնիշխան Հայաստանի գյուղերի ուղղությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Leave a Comment