Պաշտոնական․ Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բայերից — Armsport.am

Այսօր՝ մայիսի 9-ին, Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գերմանական ակումբից։

«Ես պետք է իմ խորին երախտագիտությունը հայտնեմ «Բայերին», իմ խաղացողներին, ակումբի ամբողջ անձնակազմին և, իհարկե, ֆանտաստիկ երկրպագուներին։ Մեր հաջողությունը թիմային աշխատանքի հիանալի արդյունք էր։ Այս ակումբը բացառիկ վստահություն ցուցաբերեց իմ նկատմամբ և լիովին արժանի էր Բունդեսլիգայում իր առաջին հաղթանակին։

Ես շնորհակալություն և հիացմունք եմ հայտնում բոլոր նրանց, որոնք օգնեցին հնարավոր դարձնել այս հաղթանակը։ «Բայերը» պատրաստ է ապագային։ Դրական ուղին կշարունակվի, և ես ուրախ կլինեմ հետևել դրան»,– Ալոնսոյի խոսքերը մեջբերել է «Բայերի» մամուլի ծառայությունը։

Խաբի Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Նրա գլխավորությամբ «դեղագործները» նախորդ մրցաշրջանում դարձան Գերմանիայի չեմպիոն և նվաճեցին Գերմանիայի գավաթը։

Leave a Comment