«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 9-ին՝ ժամը 16։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment