Խոզնավար, Խնածախ գյուղերում տեղի ունեցողը խիստ նման է Կարմիր Շուկայի պրոցեսներին. Մետաքսե Հակոբյան

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Խոզնավար, Խնածախ գյուղերի ուղղությամբ խիստ նման է Կարմիր Շուկայում տեղի ունեցող պրոցեսներին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Աստված մի արասցե այս իշխանության կառավարման ժամկետը երկարացվի, որովհետև, իրականում, Արցախի հայաթափումը սկսվեց Կարմիր Շուկայից և Թաղավարդից, որը կիսված էր և նույն իրավիճակում էր, ինչ այդ գյուղերը, ինչ Կիրանցի ուղղությամբ գտնվող գյուղերը»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Leave a Comment