Լիտվան լրացուցիչ զորք կտեղակայի Բելառուսի հետ սահմանին՝ հարևան երկրից սահմանը հատել փորձող անօրինական ներգաղթյալների թվի աճի պատճառով, հաղորդում է LRT-ն։
«Մենք համաձայնության ենք եկել Լիտվայի զինված ուժերի հետ, որ այսօրվանից Բելառուսի հետ սահմանին՝ Վարենայի սահմանային շրջանում, լրացուցիչ զորք կտեղակայվի»,- հինգշաբթի TV3 News-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետական սահմանապահ ծառայության (VSAT) ղեկավար Ռուստամաս Լյուբաևասը։
«Ես դեռ չեմ բացահայտի (ստորաբաժանումների թիվը), սա հրապարակային տեղեկություն չէ, բայց լիտվական զորքը կօգնի մեզ մի քանի սահմանային կետերի տարածքների պահպանության հարցում»,- հավելել է նա։
Հինգշաբթի առավոտյան VSAT-ը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում լիտվացի սահմանապահները հետ են ուղարկել անօրինական կերպով սահմանը հատել փորձող 48 մարդու։
Լատվիան չորեքշաբթի հայտնել է սահմանը հատելու 56 փորձի մասին։ Լեհաստանը երեքշաբթի մերժել է 54 անօրինական ներգաղթյալի մուտքը երկիր։
VSAT-ի տվյալներով՝ այս տարի ավելի քան 680 ներգաղթյալի արգելվել է մուտք գործել Լիտվա Բելառուսից՝ չճշտված վայրերում։ 2024 թվականին 1002 ներգաղթյալի մուտք մերժվել է