Մեծ Բրիտանիան պшտժամիջոցներ կկիրառի Ռпւսաստանի ստվերային նավատորմի նկատմամբ. Reuters

Դիտում ՝ 20 329

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմի 100 նավթատար նավի նկատմամբ, որոնք, ենթադրաբար, օգտագործվում են ռուսական նավթի վաճառքի սահմանափակումները շրջանցելու համար։ «Դրանք կազմում են ստվերային նավատորմի մեծ մասը և 2024 թվականի սկզբից ի վեր տեղափոխել են ավելի քան 24 միլիարդ դոլարի բեռ»,- հաղորդում է Reuters-ը։

Ըստ լրատվականի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նոր միջոցառումների մասին կհայտարարի մայիսի 9-ին՝ Օսլոյում կայանալիք եվրոպական պաշտպանության հարցերով գագաթնաժողովում։

Financial Times-ի տվյալներով էլ՝ Եվրամիությունն իր հերթին նախատեսում է պատժամիջոցների 17-րդ փաթեթում ներառել ռուսական ստվերային նավատորմի 149 նավթատար նավ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment