Հաղթանակի օրը Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Բելգորոդի մարզպետարանի շենքին. տուժել է 2 մարդ

https://arm.sputniknews.ru/20250509/haghtanaki-ory-ukrainaji-zun-harvatsel-e-belgvorvodi-marzpetarani-shenqin-tuzhel-e-2-mard-88793354.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79868438_0:0:2732:2048_1920x0_80_0_0_96b2f30fedc7312ccf3876bdbeee9104.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, հրադադար, բելգորոդ

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, հրադադար, բելգորոդ

Բաժանորդագրվել

Պայթյունի պահին շենքի մոտ է եղել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Լորենցը։ Նա ստացել է ցնցում և լսողական համակարգի վնասվածքներ:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հաղթանակի օրը Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով հարվածել են Բելգորոդի մարզպետարանի շենքին։ Իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ երկու մարդ վիրավորվել է։ Կոնքի բեկորային վնասվածք է ստացելՌոսգվարդիայի աշխատակիցը, որին տեղափոխել են հոսպիտալ և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։

«Պայթյունի պահին շենքի մոտ է եղել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Լորենցը։ Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո նրան հետազոտել են մարզային կլինիկական հիվանդանոցի բժիշկները։ Նա ստացել էցնցում և լսողական համակարգի վնասվածքներ, բուժումը կշարունակի ամբուլատոր եղանակով», – հայտնել է մարզպետը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինված ուժերը դադարեցրել են ռազմական գործողությունները և նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարի ժամանակ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին, մնացել են հատուկ ռազմական գործողության գոտու՝ նախկինում զբաղեցրած բնագծերում և դիրքերում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment