Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրվի առանց որակավորման քննության ու հինը հանձնելու


Երկքաղաքացիություն ունեցող անձինք ազգային վարորդական վկայական ձեռք բերելու համար այլևս տեսական և գործնական քննություն չեն հանձնի: Վկայական ստանալու համար երկքաղաքացին պետք է ներկայացնի այլ պետություններում ստացած վարորդական վկայականների պատճենը, անձը հաստատող փաստաթուղթ, պետական տուրքի վճարման անդորրագիր։


Ընթացակարգերն ավարտելուց հետո քաղաքացին վարորդական վկայականը կարող է ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:


Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

Leave a Comment