
«Վստահ եմ՝ հաղթանակներն այդքան հեշտ չեն ոչնչացվում։ Այն, ինչ Փաշինյանն ու իր թիմը արեցին, դա չի նշանակում, որ հայ ազգի վերջը տվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն այլևս չեն խոսում Արցախյան հաղթանակների մասին։
«Այդ հաղթանակն առաջին հերթին ապացույցն է նրա, որ եթե ժողովուրդը ոտքի է կանգնում ու առաջնորդվում է և՛ արդար, և՛ լավ հաշվարկված գաղափարախոսությամբ, նա հասնում է հաղթանակի։ Այդ առումով այդ հաղթանակը մեզնից ոչ ոք չի կարող խլել, անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը, որը դարձել է Հայաստանի նվաստացման խորհրդանիշը»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի նվաստացումը հենց Նիկոլ Փաշինյանի հետ էլ կգնա։