Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծ չկա. կա կապիտուլյացիա, իսկ հիմա՝ կրկնակի կապիտուլյացիա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ Երևանում տեղի ունեցած «Անմահ գունդ» քայլերթի ժամանակ։
«Փաշինյանն ունի նույն կարգավիճակը, ինչ ֆելդմարշալ Կեյտելն ուներ Ժուկովի համար։ Անվերապահ կապիտուլյացիա։ Ինչ էլ որ Ալիևն ասի, Նիկոլը ստորագրում է։ Ի՞նչ խաղաղություն է սա։ Արցախում նույնպես հիմա «խաղաղ» է, բայց առանց հայերի։ Սա այն խաղաղությունն է, որը Նիկոլն է բերում՝ ստրկացում և Հայաստանի ադրբեջանացում»,- շեշտել է Շարմազանովը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ 600 հազար հայ մեկնել է ռազմաճակատ՝ ֆաշիզմին հաղթելու համար։ «Հիմա մենք պետք է գործ ունենանք ներքին ֆաշիստի հետ, որպեսզի գլուխներս բարձր նշենք Հաղթանակի 90-ամյակը», – հավելել է Էդուարդ Շարմազանովը։