Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հայտնել է, որ Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանին հանձնելու արարողությունը. հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից։

«Մեր պարտքն այս սերնդի հանդեպ հսկայական է»,- ընդգծել է դիվանագետը։

Արարողությունը տեղի է ունեցել նախօրեին Ֆրանսիայի դեսպանատան շենքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մարտական ​​գործողություններին մասնակցած Կարապետյանը արժանացել է Ֆրանսիայի պատվավոր զինվորական պարգեւներից մեկին։

Leave a Comment