Այսօր փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է. մանրամասներ որոնողական աշխատանքներից

Արդեն լրանում է 6-րդ օրը, ինչ Մարմարիկ գյուղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ գտնելու փոքրիկ Տիգրանին։

Նշենք, որ մայիսի 4-ին՝ դեպքի օրը, լուրեր տարածվեցին այն մասին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։

Կա վարկած, որ փոքրիկը մտել է տան բակ, ապա բակից անցնելով հարակից հողամասը, դուրս է եկել տան հետևի մասում գտնվող ճանապարհը, ապա ինչ-ինչ հանգամանքներում ընկել գետը։

Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն որևէ նորություն չկա։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 9-ին լրացավ փոքրիկ Տիգրանի 2-ամյակը



Leave a Comment