Ես երբեք չեմ վիրավորել ադրբեջանցի ժողովրդին։ Ես հանդես եմ եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ես այն ժամանակ ունեի իմ սեփական տեսակետը, և այն չի փոխվել։ Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, ամենավատ հնարավոր կարգավորումն էր, եթե առհասարակ, մարդու լեզուն պտտվում է դա կարգավորում անվանել։
Այս մասին NEWS.am-ին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Վտարում՝ ահա թե ինչ է տեղի ունեցել: Եվ դրանով ապագա հակամարտությունների հատիկն է դրվում, եթե հիմա չէ, գոնե՝ ապագայում։
«Այդ մասին, ըստ իս, խորաթափանց, հեռատես պետական գործիչները պարտավոր էին մտածել»,- ասել է նա։
Ռուսասատանցի պատգամավորը, միաժամանակ, նշել է, որ ինքը բոլորովին դեմ չէ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը։
«Միայն թե կարիք չկա ցանկալին որպես իրականություն ներկայացնելու։ Կարիք չկա մեզ պատմելու, թե Ադրբեջանը Ռուսաստանի լավագույն բարեկամն է Կովկասում։ Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի լավագույն բարեկամն է։ Այ դա հաստատ է։ Իսկ մնացած ամեն ինչ կարող է պատահել կամ չպատահել, երբ խոսքը վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին»,- եզրափակել է Զատուլինը։