ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել երկու կողմերին էլ թուլացնել իրավիճակը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Պակիստանի վարչապետի հետ զրույցում Ռուբիոն «ընդգծել է անհապաղ լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությանը՝ կոչ անելով շարունակել հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը», – ասվում է հաղորդագրության մեջ։