Լիամ Փեյնի նախկին ընկերուհին ժառանգել է նրա 32 միլիոն դոլար կարողությունը – Showbiz.am

Լիամ Փեյնի նախկին ընկերուհի Շերիլ Քոուլը դարձել է One Direction խմբի հանգուցյալ անդամի 32.2 միլիոն դոլար գնահատվող կարողության պաշտոնական ժառանգորդը, հաղորդում է People-ը։

Քանի որ Լիամը կտակ չէր թողել, նրա կարողության կառավարումը Մեծ Բրիտանիայում վստահվել է Շերիլին և փաստաբան Ռիչարդ Մարկ Բրեյին։ Սակայն, առայժմ նրանց արգելվում է կառավարել միջոցները՝ նրանք սահմանափակ լիազորություններ ունեն մինչև ընդհանուր թույլտվության տրամադրումը։

Հիշեցնենք, որ Լիամ Փեյնը մահացել է 2024 թվականի հոկտեմբերին Արգենտինայում՝ հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո։ Դիահերձման արդյունքների համաձայն՝ մահվան պատճառը բազմաթիվ վնասվածքներն ու ներքին արյունահոսությունն էին։ Տոքսիկոլոգիական թեստը նրա օրգանիզմում հայտնաբերել է ալկոհոլ և արգելված նյութեր։

Ողբերգության պահին Լիամը հանդիպում էր ինֆլյուենսեր Քեյթ Քեսիդիի հետ, ով մահից մի քանի օր առաջ լքել էր Արգենտինան։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին Բաքինգհեմշիրում, որտեղ հավաքվել էին ընտանիքի անդամներն ու ընկերները։

Leave a Comment