https://arm.sputniknews.ru/20250509/nshum-enq-hajrenakan-mets-paterazmi-haghtanaki-shushii-azatagrman-arcakhi-pb-tvony-katvoghikvos-88766194.html
Նշում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախի ՊԲ տոնը. կաթողիկոս
Նշում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախի ՊԲ տոնը. կաթողիկոս
Sputnik Արմենիա
Գարեգին 2–րդի խոսքով` մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն… 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T10:30+0400
2025-05-09T10:30+0400
2025-05-09T10:30+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
կաթողիկոս
շուշի
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54473828_0:0:1482:835_1920x0_80_0_0_dc467a46f7fcbe5ea86894d543cbfa8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մարդկային կյանքում այլևս տեղ չպետք է գտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներն ու արհավիրքները։ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով իր շնորհավորական խոսքում այս մասին նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը` ընդգծելով, որ այսօր նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80–ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները։Գարեգին 2–րդի խոսքով` այս գիտակցությամբ են հարյուրհազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարեկեցիկ աշխարհի հաստատման։ Ըստ նրա` այս նույն գիտակցությամբ է ազգը նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։«Այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ»,– հայտարարել է կաթողիկոսը։Գարեգին 2–րդը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն հայությանը` աղոթք բարձրացնելով աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարեկեցիկ կյանքի համար։
շուշի
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54473828_149:0:1466:988_1920x0_80_0_0_2abe482bdb4035a5b5f0830a9646da35.jpg
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, շուշի, հայրենական մեծ պատերազմ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, շուշի, հայրենական մեծ պատերազմ
Գարեգին 2–րդի խոսքով` մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ։
«Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման»,– ասել է կաթողիկոսը։
Գարեգին 2–րդի խոսքով` այս գիտակցությամբ են հարյուրհազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարեկեցիկ աշխարհի հաստատման։ Ըստ նրա` այս նույն գիտակցությամբ է ազգը նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։
«Այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ»,– հայտարարել է կաթողիկոսը։
Գարեգին 2–րդը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն հայությանը` աղոթք բարձրացնելով աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարեկեցիկ կյանքի համար։