
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ ամիս է՝ օդում հարցադրում է կախված՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանը և ինչո՞ւ է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակավայրերը:
Թեև իշխանությունը ժլատություն է անում՝ ներկայացնելու հատկապես Խնածախ-Խոզնավար հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն դրանից իրադրությունը միայն առավել վտանգավոր բնույթ է ստանում:
Իշխանությունը մի բան շատ լավ է անում՝ տարբեր կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան:
Իսկ Հայաստանի իրական օրակարգը շարունակում է զիջել արհեստական, շինծու թեմատիկային»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան