«Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին»․ Զարուհի Փոստանջյան

«Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին»․ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը սոցցանցի իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։

«Գյումրիում էլի սկսվել է բեսբրիդելը։ Էստեղ դատախազ Չիչոյան կա, հավանաբար նրա պատվերով նոր քրեական գործ է կարվում իմ պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Նա հետաքաննող լրագրող է, ով բազմաթիվ բացահայտումներ է արել Շիրակի մարզում տիրող կոռուպցիայի, ապօրինությունների և տարբեր տեսակի հանցագործությունների վերաբերյալ»,- նշում է Փոստանջյանը։

Փոստանջյանը քիչ անց նաև հայտնում է, որ իր պաշտպանյալին ոստիկանները տեղափոխում են հիվանդանոց։



Leave a Comment