Գիշերը Մովսեսի բնակիչները կրակոցների ձայներ են լսել: Ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․
«Մայիսի լույս 8-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները կրակոցներ ձայներ են լսել։
Բնակիչները լրագրողիս հայտնեցին, որ անցած գիշեր մի քանի անգամ երկար կրակահերթերի ձայներ են լսել։ Մովսեսցիները չգիտեն, թե ինչ ուղղությամբ են եղել , կրակոցները Մովսես գյուղի վրա չեն եղել»,- նշել է նա։