Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի սաները մասնակցել են «ARM PROF MUZIK FEST» համահայկական մրցույթ-փառատոնին և դարձել են մրցանակակիրներ։ Բարրի Էլունդուն դարձել է 2-րդ կարգի դիպլոմակիր, Միլեն Բարսեղյանը, Դավիթ և Դանիել Դավթյանները՝ 3-րդ կարգի դիպլոմակիրներ։ Աննա Կիրակոսյանը ստացել է մասնակցության վկայական։
Դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Գասպարյանն էլ մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին և արժանացել 3-րդ մրցանակի։ Նա պարգևատրվել է դիպլոմով և մեդալով, իսկ դպրոցին մասնակցության շնորհակալագիր է տրվել։
Դպրոցի երգեցողության բաժնի 2-րդ դասարանի աշակերտ Վահագն Գուրօղլյանը մասնակցել է “ARMENIAN PROF MUSIC FEST ” հանրապետական երաժշտական մրցույթ – փառատոնին, «ժողովրդական երգ» անվանակարգում և արժանացել 1-ին մրցանակի։
Երգեցողության բաժնից դպրոցի սաները մասնակցել են նաև «ARM PROF MUZIK FEST» համահայկական մրցույթ-փառատոնին և արժանացել մի շարք մրցանակների։ մրցանակների։ Դանիել Դավթյանն արժանացել է 1-ին մրցանակի, Բարրի Էլունդուն դարձել է 2-րդ կարգի դիպլոմակիր , Դավիթ Դավթյանը , Մարի Դադոյանը, Նարե Թոփլաղալցյանը՝ 2-րդ կարգի դիպլոմակիրներ, Շողեր Մակարյանը՝ 3-րդ կարգի դիպլոմակիր։ Ալիտա Հակոբյանը և Մանվել Աթոյանը ստացել են մասնակցության վկայական։
Երևանի քաղաքապետարանի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համագործակցությամբ իրականացվող «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» մեգանախագծի հաղթող է ճանաչվել Դանիել Դավթյանը։