
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարժվում են նախագահների հանդիպման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Ինձ թվում է, որ մենք առաջ ենք շարժվում»,- ասել է նա «Ռուսաստան 1» (ՎԳՏՌԿ) հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կողմերը շարժվում են նախագահների հանդիպման ուղղությամբ։
Զարուբինը հարցազրույցի մի հատված հրապարակել է իր Telegram ալիքում։