https://arm.sputniknews.ru/20250508/hrvomi-nvor-pap-e-yntrvel-amerikaci-kardinal-rvobert-frensis-prevvon-88755555.html
Հռոմի նոր պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն
Հռոմի նոր պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն
Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփն արդեն շնորհավորել է նորընտիր պապին։ 08.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-08T21:25+0400
2025-05-08T21:25+0400
2025-05-08T21:35+0400
հռոմի պապ
վատիկան
կարդինալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88755257_0:13:900:519_1920x0_80_0_0_96a5095d8eb49b16eff9ca062137816e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հռոմի 267-րդ պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն։ Նա ընդունել է Լևոն 14-րդ անունը։ Նորընտիր պապը Սուրբ Պետրոս տաճարի գլխավոր պատշգամբից ողջունեց հրապարակում հավաքված հավատացյալներին և օրհնեց աշխարհն ու քաղաքը։69-ամյա Պրևոն Չիկագոյից Վատիկան է տեղափոխվել 2023 թվականին։ Նրա ղեկավարած ստորաբաժանումը ստուգում է ամբողջ աշխարհի եպիսկոպոսների թեկնածությունները, ուստի սա կաթոլիկ եկեղեցու կարևորագույն պաշտոններից մեկն է։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նորընտիր պապին՝ նշելով, որ սա մեծ պատիվ է ԱՄՆ-ի համար։ «Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա ԱՄՆ առաջին պապն է։ Ինչ հուզմունք, և ինչ մեծ պատիվ մեր երկրի համար։ Ես անհամբեր սպասում եմ Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը»,- ասել է Թրամփը։Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվեց թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում, սակայն մահացավ կաթվածից։
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88755257_42:0:842:600_1920x0_80_0_0_7ee187e212cc8875603ad0f3fd2e6cc3.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, վատիկան, կարդինալ
հռոմի պապ, վատիկան, կարդինալ
21:25 08.05.2025 (Թարմացված է: 21:35 08.05.2025)
Բաժանորդագրվել
Դոնալդ Թրամփն արդեն շնորհավորել է նորընտիր պապին։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հռոմի 267-րդ պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն։ Նա ընդունել է Լևոն 14-րդ անունը։ Նորընտիր պապը Սուրբ Պետրոս տաճարի գլխավոր պատշգամբից ողջունեց հրապարակում հավաքված հավատացյալներին և օրհնեց աշխարհն ու քաղաքը։
69-ամյա Պրևոն Չիկագոյից Վատիկան է տեղափոխվել 2023 թվականին։ Նրա ղեկավարած ստորաբաժանումը ստուգում է ամբողջ աշխարհի եպիսկոպոսների թեկնածությունները, ուստի սա կաթոլիկ եկեղեցու կարևորագույն պաշտոններից մեկն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նորընտիր պապին՝ նշելով, որ սա մեծ պատիվ է ԱՄՆ-ի համար։
«Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա ԱՄՆ առաջին պապն է։ Ինչ հուզմունք, և ինչ մեծ պատիվ մեր երկրի համար։ Ես անհամբեր սպասում եմ Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք`
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվեց թափուր
Աթոռի շրջանը (sede vacante)։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում, սակայն
մահացավ կաթվածից։