Թրամփը հայտարարել է, որ շուտով կզրուցի Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կեսօրին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի՝ ուրաինական կողմից վավերացումից հետո կզրուցի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է The Telegraph-ը։
«Մենք հենց նոր Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ համաձայնագիր կնքեցինք։ Այն լիովին վավերացվեց և հաստատվեց նրանց օրենսդիր մարմինների կողմից, ուստի մենք գնահատում ենք դա, և մի փոքր ուշ կխոսեմ նախագահի հետ»,- Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment