Ineco Group․ Հայաստանից դեպի նոր հորիզոններ

«Նորարարությունը ծնվում է այնտեղ, որտեղ մարդու ստեղծարարությունը և տեխնոլոգիական հնարավորությունները միահյուսվում են՝ ստեղծելով արդյունավետ սիներգիա»։

Ineco Group-ի ծրագրերի իրականացման տնօրեն Արման Պողոսյանը հենց այդ խաչմերուկն է համարում ընկերության ռազմավարական ուղղությունների ձևավորման հիմքը՝ միավորելով թվայնացման գործիքները, բիզնես մտածողությունը և թիմային աշխատանքը։ Նրա խոսքով՝ հաջողությունը կախված է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացից, այլև ընդհանուր նպատակի շուրջ նվիրյալ թիմի ձևավորումից։

FinTech.am-ը զրուցել է Ineco Group-ի ծրագրերի իրականացման տնօրեն Արման Պողոսյանի հետ՝ առանձնացնելով կարևորագույն ուղղությունները։

Ineco Group. ընկերությունների խումբ` միավորված ընդհանուր տեսլականով

Ineco Group-ի ընկերությունները գործունեություն են ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ ֆինանսական ծառայություններ, ֆինտեք լուծումներ և ներդրումային գործունեություն։ Այսօր խմբի կազմի մեջ են մտնում Հայաստանում իրենց ոլորտի առաջատար կազմակերպություններ Ինեկոբանկը և Highway-ը, ինչպես նաև ընկերություններ այլ շուկաներում։

Ineco Group-ը, սակայն, պարզապես տարբեր բիզնեսների միավորում չէ։ Այն միասնական հարթակ է, որտեղ բանկային ծառայությունները, ֆինթեք նորարարությունները և տեխնոլոգիական լուծումները համադրվում են ընդհանուր ռազմավարական ուղղության և բարձր արժեհամակարգի շուրջ։

Հիմնադրումից ի վեր, Ineco Group-ի առաքելությունն է ստեղծել համաշխարհային չափանիշներին համապատասխան բիզնեսներ՝ նորարարական լուծումներով, փոխակերպելով բանկային և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտները՝ միաժամանակ մեծ ուշադրություն դարձնելով մարդկային ներուժի զարգացմանը և թիմային մշակույթի ձևավորմանը։

Տեխնոլոգիական տրանսֆորմացիա՝ դեպի նոր դարաշրջան

2024թ.-ից սկսած Ineco Group-ի ռազմավարական առաջնահերթություններից է տեխնոլոգիական տրանսֆորմացիան, որի արդյունքում  նոր մակարդակի է բարձրացվում  տեխնոլոգիական բազան՝ իրականացնելով լայնածավալ փոփոխություններ բոլոր հիմնական համակարգերում։ Մենք ներդրումներ ենք կատարում նորագույն տեխնոլոգիաներում և համագործակցում շուկայի առաջատար մատակարարների հետ՝ ավելի արդյունավետ, ճկուն և անվտանգ հարթակներ կառուցելու համար։

Տեխնոլոգիական տրանսֆորմացիայի գործընթացը ներառում է.

  • Բիզնես գործընթացների ամբողջական վերանախագծում՝ պարզեցման և հաճախորդակենտրոնության ապահովմամբ
  • Նոր սերնդի պրոդուկտների և լուծումների մշակում, որոնք կհամադրվեն նորագույն թվային փորձառության հետ
  • Տվյալահեն որոշումների կայացման և գործառնական արդյունավետության մոդելների զարգացում
  • Արդիականացված անվտանգային համակարգերի ներդրում՝ հաճախորդների տվյալների պաշտպանության գերակա առաջնահերթությամբ

Այս փոփոխություններն ուղեկցվում են թիմերի շարունակական համալրմամբ և հզորացմամբ՝ ներգրավելով բարձրակարգ մասնագետների, ովքեր կրում են նորարարական մտածողություն և ձգտում են կերտել ապագան։

Թիմը՝ Ineco Group-ի ամենամեծ ու կարեւոր ներդրումը

Մենք Ineco Group-ում հավատում ենք, որ կայուն հաջողության գրավականը ուժեղ, համախմբված և բազմազան փորձառություններ ունեցող թիմն է։ Մեր սկզբունքն է՝ յուրաքանչյուր նախաձեռնություն սկսվում է բաց քննարկումներով, որտեղ կարևորվում են յուրաքանչյուրի կարծիքը, փորձը և ներդրումը։ Թիմային աշխատանքը, փոխվստահությունը և ստեղծարար մտածողությունը այն հիմքերն են, որոնց վրա կառուցում ենք մեր հաջողությունները։ Մեզ մոտ յուրաքանչյուր ձայն լսվում է, յուրաքանչյուր գաղափար արժևորվում է, և միասին մենք ստեղծում ենք նոր ճանապարհներ դեպի նոր հաղթանակներ։

Նորարարությունը որպես կայուն աճի ճանապարհ

Ineco Group-ում մենք կարևորում ենք նորարարությունները՝ ձգտելով շարունակական կատարելագործման։ Մենք արագ արձագանքում ենք շուկայի փոփոխվող պահանջներին, ներդրումներ կատարում նոր տեխնոլոգիաներում և մշակում ժամանակակից լուծումներ, որոնք ամրապնդում են մեր առաջատար դիրքը տարածաշրջանում։

Պրոֆեսիոնալ և նվիրված թիմի շնորհիվ նորարարական գաղափարները վերածվում են գործնական լուծումների՝ ապահովելով ընկերության կայուն և շարունակական զարգացումը:

Թվային պրոդուկտների ու ծառայությունների նոր չափանիշ

Ineco Group-ում մշտապես ստեղծվում են նորարարական պրոդուկտներ, որոնք միտված են հեշտացնելու մարդկանց առօրյա ֆինանսական կյանքը։ Դրանցից են`

  • InecoMobile-ը՝ Ինեկոբանկի թվային բանկինգի հավելվածը, որն անդադար կատարելագործվում է և վերազինվում է նոր հնարավորություններով ու գործիքներով՝ տարիներ շարունակ ապահովելով արագ, հարմար ու անվտանգ բանկային ծառայություններ ընդամենը մեկ հպումով։
  •  ATOM հիմնական բանկային համակարգը (Core banking system)՝ ստեղծված Highway-ի կողմից, որը նոր մակարդակի է հասցնելու բանկային ծառայությունները՝ դարձնելով դրանք ավելի արագ, արդյունավետ ու տեխնոլոգիապես կայուն։
  • Թվային վարկավորման հարթակը (Digital lending platform), որը վերափոխում է վարկային գործընթացները՝ դարձնելով դրանք ժամանակի պահանջին համապատասխան, թափանցիկ, պարզ, արագ ու հասանելի՝ ցանկացած պահի ու ցանկացած վայրից։

Այս լուծումները ևս մեկ անգամ վերահաստատում են մեր համոզմունքը, որ տեխնոլոգիաները կարող են և պետք է աշխատեն մարդու օգտին՝ հեշտացնելով և արագացնելով ֆինանսական գործարքները։

Հաճախորդի անվտանգություն. հուսալիություն թվային դարաշրջանում

Թվային անվտանգության ապահովումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Ineco Group-ում  բոլոր ուղղություններով մենք հետևողականորեն ներդնում ենք անվտանգության բարձրագույն ստանդարտներ՝ ներառյալ նորագույն տվյալների քողարկման տեխնոլոգիաներ, երկկողմանի վավերացում և ռիսկերի կառավարման լավագույն պրակտիկաներ։ Մեր բոլոր պրոդուկտների և հարթակների զարգացման հիմքում  հաճախորդի վստահությունն է՝ որպես ամենաարժեքավոր կապիտալ։

Առաջ շարժվելու համար պետք է սովորել չվախենալ

Արման Պողոսյանն իր խոսքը ամփոփում է կարևոր ուղերձով.
«Աշխարհն արագ փոփոխվում է, և մենք կարող ենք առաջ շարժվել միայն, եթե բաց լինենք նոր գիտելիքների, հմտությունների և նույնիսկ անորոշությունների առաջ։ Ֆինթեք ոլորտում հաջողության բանալին ոչ միայն տեխնոլոգիաներն են, այլ նաև շարունակական սովորելու պատրաստակամությունն ու համարձակությունը։ Սխալվելը երբեմն ուղի է դեպի աճ։ Չվախենալ փորձելուց, սովորելուց և նոր հնարավորություններ որոնելուց։ Սա է հաջողության միակ ճանապարհը»։

Բլից հարցեր

Ի՞նչ ժանրի ֆիլմ է Ineco Group-ը։

Ineco Group-ը ինձ հիշեցնում է Moneyball ֆիլմի սցենարը. մեզ մոտ նույնպես խաղի կանոնները փոխվում են ոչ թե մեծ բյուջեների, այլ տվյալների, տեխնոլոգիաների, պրոֆեսիոնալ թիմի և ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով։

Ո՞ր արժեքը փոխեց թիմի մտածելակերպը։

Ստեղծարարության խթանումը։ Այն սովորեցրեց ձգտել ոչ միայն արդյունք ստանալ, այլ ստեղծել նորը։

Եթե նայեք ձեր աշխատանքին մի քանի տարի առաջ՝ կժպտա՞ք, թե՞ կբարկանաք։

Ժպտում եմ. 16 տարվա պատմություն, փորձ և աճ։

Ի՞նչպես է սկսվում տրանսֆորմացիան՝ երազանքո՞վ, փաստաթղթո՞վ, թե՞ գործով։

Սկսվում է երազանքով, ապա վերածվում փաստաթղթի, որից հետո՝ քրտնաջան աշխատանքի։

Արդյո՞ք երբեմն տեխնոլոգիական տրանսֆորմացիան ավելի շատ հոգեբանական գործոն է, քան տեխնիկական։

Իհարկե։ Փոփոխություններին բաց լինելը հաճախ ավելի կարևոր է, քան ինքնին տեխնիկական նորամուծությունները։

Թվայնացումը վերացնում է մարդկային գործոնը։ Ինչպե՞ս եք պահպանում շփման ջերմությունը։

Մենք մեր թիմում կարևորում ենք իրական միջավայրը և անմիջական շփումները, քանի որ վստահ ենք, որ լավագույն լուծումները և ամենակարևոր գաղափարները ծնվում են հենց մարդկային փոխհարաբերություններից։

Leave a Comment