Դեյվիդ Բեքհեմը պատմել է, այն մասին, որ կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»։
«Ես արձակուրդում էի, և Պիտեր Քենյոնը՝ «Մանչեսթեր Յունայթեդի նախկին տնօրենը», զանգահարեց ինձ և ասաց, որ նրանք ընդունել են «Բարսելոնայի» առաջարկը։ Եվ ես ասացի.
«Եթե դուք պատրաստվում եք վաճառել ինձ, ապա միակ ակումբը, որտեղ ես պատրաստ եմ գնալ, «Ռեալն» է»։
Ես միշտ երազել եմ խաղալ «Ռեալ Մադրիդում», դեռ մանկուց։ Ես չէի մտածում, որ կհեռանամ «Յունայթեդից», բայց եթե ստիպված լինեի, կցանկանայի տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Եվ եթե «Յունայթեդը» ցանկանում էր, որ ես հեռանայի, դա պետք է լիներ «Ռեալ Մադրիդ»։
Նրանք ստիպված էին մերժել «Բարսելոնայի» առաջարկը։ «Մեկուկես օրվա ընթացքում ամեն ինչ համաձայնեցվեց և չեղարկվեց», – CBS Sports-ին ասել է Անգլիայի նախկին կիսապաշտպանը։
Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2003 թվականին։