Բրիտանացիներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազգային անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք են համարում, քան ահաբեկչական կազմակերպություններին, ըստ JL Partners-ի կողմից անցկացված հարցման, որը մեջբերել է Politico-ն։
Հարցման համաձայն՝ բրիտանացիների 24%-ն ԱՄՆ նախագահին համարում է ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը, մինչդեռ ահաբեկչական կազմակերպություններին՝ 22%-ը։ Թրամփը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Ռուսաստանից հետո, որին բրիտանացիների 34%-ը համարում է ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը։
Հարցումը նաև պարզել է, որ բրիտանացիների գրեթե կեսը (47%) կարծում է, որ Թրամփը կվատթարացնի Մեծ Բրիտանիայի տնտեսությունը։ 45%-ը կարծում է, որ ԱՄՆ նախագահը կվնասի Մեծ Բրիտանիայի անվտանգությանը։ Հարցումը Մեծ Բրիտանիայում մարտի 14-ից 19-ն անցկացվել է 2209 չափահասների շրջանում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս վատ վարկանիշ է ունեցել բրիտանացի ընտրողների շրջանում, և նրա երկրորդ պետական այցից առաջ բողոքի ցույցեր են սպասվում։