Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները գնալով վատթարանում են և պատմական հակառեկորդներ գրանցում։ Երկրները Գազայի հատվածում պաղեստինցիների հարցի շուրջ և Սիրիայում ընթացող զարգացումներով պայմանավորված՝ ռազմական բախման եզրին են։ Ներկայում երկրները դիվանագիտական շփումներ չունեն, իսկ երկկողմ առևտուրն ամբողջությամբ դադարեցված է։ Նման պայմաններում Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ Թուրքիայի և Իսրայելի միջև խորացող ճգնաժամը սպառնում է նրանց հետ ունեցած Ադրբեջանի սերտ կապերին։ Այդ իրավիճակը ստիպում է Ադրբեջանին ավելի ակտիվ միջնորդական դեր խաղալ կողմերի միջև։ Մայիսի 7-11-ը նախատեսված՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բաքու այցի չեղարկման փաստը կապված է Թուրքիայի և Իսրայելի միջև առկա լարվածության հետ։ Իսրայելական կողմը այցի չեղարկման պաշտոնական պատճառ է նշել Իսրայելի […]