Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ տեսողությունը վերականգնող «հրաշք միջոցի» վերաբերյալ։ «Այս «բանը» կվերականգնի ձեր տեսողության 99%-ը նույնիսկ 80 տարեկանում»,- նշված գրառման մեջ։ Գովազդվող միջոցը, սակայն, սովորական աչքի կաթիլ է, որն իրականում վաճառվում է ավելի մատչելի գնով։ Սունկ կայքերը հայ ուսանողին գիտական մրցանակ են «շնորհել» Գրառումը տանում է mensch.argute1.com անվանումով կայքը, որտեղ նշվում է, թե ուսանող Արմեն Մնացականյանը գիտական մրցանակի է արժանացել «տեսողությունը բարելավելու եզակի միջոց հայտնաբերելու համար»։ Հոդվածում նշվում է, թե նա ստեղծել է Prozrenie անվանումով դեղամիջոցը, որը կարող է օգնել տեսողության գրեթե ցանկացած խնդրի դեպքում՝ կատարակտ, չոր աչքի համախտանիշ, եղջերաթաղանթի հիվանդություն և այլն։ «Ներկայումս մշակման բոլոր […]