Թրամփի վարչակազմը կոչ է անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը, օգնության գործակալություններին և դաշնակիցներին աջակցել Իսրայելի նոր ծրագրին՝ Գազա սահմանափակ մարդասիրական օգնության վերահսկվող մատակարարման վերաբերյալ։
Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի, օգնության գործակալությունների և ԱՄՆ դաշնակիցների վրա՝ մասնակցելու Իսրայելի նոր ծրագրին՝ վերսկսելու Գազային սահմանափակ օգնության բաշխումը այնպիսի պայմաններով, որոնք Երուսաղեմը խստորեն կվերահսկի», – հաղորդում է թերթը։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն սկսել է ակտիվորեն առաջ մղել նոր ծրագիրը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը և մյուս կազմակերպությունների մեծ մասը հրաժարվել են մասնակցել դրան։