Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը. ՊՆ – Նորություններ 08.05.2025

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Տուժածներ չկան:
 
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Leave a Comment