Ի՞նչ խնդիր է լուծելու Վեդու ջրամբարը

Վեդու ջրամբարի՝ 2017-ից սկսված շինարարությունն ավարտվել է․ այն Հայաստանում անկախությունից ի վեր կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն է, որի 80 տոկոսը ֆինանսավորում է Զարգացման ֆրանսիական գործակալությունը, իսկ մնացած մասը՝ Հայաստանի կառավարությունը։ Ջրամբարը հիմնականում լցվում է Վեդի և Խոսրով գետերի միջոցով։ Ներկայում այն լցված է 1,7 միլիոն խմ-ով, իսկ ամբողջական ծավալը մոտ 30 մլն խմ է։ Ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար երեք տարի կպահանջվի։

Leave a Comment