Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի է ունեցել կործանիչների ամենամասշտաբային մшրտը

Դիտում ՝ 20 116

Պակիստանի և Հնդկաստանի միջև 125 ինքնաթիռների մասնակցությամբ լայնածավալ օդային մարտ է տեղի ունեցել։

CNN-ը հաղորդում է, որ հնդկական և պակիստանյան կործանիչների օդային մարտը ավիացիայի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբայինն ու ամենաերկարատևներից մեկն է եղել:

Աղբյուրի խոսքով՝ մարտին մասնակցել է, ընդհանուր առմամբ, 125 կործանիչ, սակայն կողմերից ոչ մեկը չի լքել իր օդային տարածքը:

Հրթիռային հարվածների փոխանակումը երբեմն տեղի է ունեցել ավելի քան 160 կմ հեռավորությունից:

Պակիստանում պնդում են, որ իրենց հաջողվել է հինգ հնդկական ինքնաթիռ խոցել։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment