
Արդեն հիմա թշնամին Սյունիքի սահմանների մոտ հարձակողական զորավարժություններ է անում, փորձարկում է Սյունիքը առավել նեղ տեղում (Իշխանասարից Սիսիան) կտրելու օպերացիան, որն իրականացվելու դեպքում Սյունիքի բնակչության մեծ մասը և այնտեղ տեղակայված հայկական զինված ուժերը կմնան փաստացի շրջափակման մեջ և ստիպված կլինեն հեռանալ Իրանի տարածքով, իսկ Փաշինյանը նորից կոկորդիլոսի արցունքներ կթափի, թե իբր ինքը չէր կարող գնալ էսկալացիայի, որ ամբողջ պետությունը չկորցնի։