Ռուսական
բանակը գիշերը հրթիռակոծել է Կիևը, հայտնում են ուկրաինացի զինվորականները և
մոնիտորինգային ալիքները։ Ըստ ռուսական աղբյուրների՝ կիրառվել են հիպերձայնային հրթիռներ:
Տեղական
աղբյուրները հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքում մի քանի պայթյունների մասին։
Հրթիռների քանակի մասին ստույգ տեղեկություն դեռ չկա։ Կիևի քաղաքապետարանից տեղեկացրել
են, որ քաղաքի Գոլոսեևսկի թաղամասում ընկած հրթիռի բեկորները ավտոմեքենաներ են
այրել, վնասվել է ջերմամագիստրալը, երկու մարդ վիրավորվել է։ Նրանցից մեկին տեղում
օգնություն է ցուցաբերվել, երկրորդը հոսպիտալացվել է։ Ավելի ուշ Կիևի քաղաքապետ
Վիտալի Կլիչկոն հաղորդել է, որ բեկորներ են ընկել նաև Դնեպրի թաղամասում գտնվող
տան տանիքին, իսկ Սոլոմենսկի թաղամասում հրդեհներ են բռնկվել։
Հարվածի հետևանքների մասին այլ տեղեկություններ դեռևս չկան։