Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 8-ին – Armenia Today

Հայաստանի մարզերի զգալի մասում մայիսի 8-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում մայիսի 8-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 23-25 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 17-19 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։

Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-24 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 23-26 աստիճան Ցելսիուսի։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-25 աստիճան, լեռնային շրջաններում՝ 14-18 աստիճան։

Արցախում մայիսի 8-ի ցերեկը կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-23 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 17-21 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment