Բայդենն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։


Նա ասել է, որ Բայդենը և Հռոմի պապը խոսել են «աշխարհում տոների ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի մասին»:


«Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի պապին` աշխարհում տառապանքը մեղմելու ուղղությամբ նրա շարունակական աշխատանքի համար, ներառյալ մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանությունը», – ասված է հաղորդագրության մեջ:


Նա նշել է, որ Բայդենը նաև ընդունել է հաջորդ ամիս Վատիկան այցելելու Հռոմի պապի հրավերը։


Սպիտակ տունը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Բայդենը Հռոմ կայցելի հունվարի 9-12-ը, նա կհանդիպի Իտալիայի վարչապետի, ինչպես նաև Հռոմի պապի հետ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment