Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը լավ են անում, բայց պատգամավորները նրանց չեն միանա․ հարցում

Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նախօրեին խորհրդարանի 107 պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու նամակներ են փոխանցել, դրան կից որոշման նախագիծ, որում բացակայում է միայն վարչապետի թեկնածուի անունը:

Նշենք, նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն է պահանջվում, մինչդեռ ընդդիմադիր 2 խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։

Խորհրդարանը նաև 4 անկախ պատգամավոր ունի, որոնք որևէ խմբակցության անդամ չեն՝ Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած, Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» դաշինքից, ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ըստ իրենց՝ պատգամավորները կմիանա՞ն Էդգար Ղազարյանին և Նարեկ Մալյանին, թե՞ ոչ։

«Համոզված եմ, որ չեն միանա»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սխալ է Փաշինյանին անվստահություն հայտնել։

«Էդգար Ղազարյանը Փաշինյանից գլուխ չի հանում»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment