Aurora News | Ուկրաինան հնարավոր է ներգրավված է եղել Թրամփի մահափորձի մեջ. Թաքեր Կարլսոն

Ուկրաինան, հնարավոր է, ներգրավված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անցյալ տարի կատարված մահափորձին։ Այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը իր գործընկեր Մեգին Քելլիի հետ հարցազրույցում։

«Կարծում եմ՝ բավականին պարզ է, որ ուկրաինացիները ներգրավված են եղել Ֆլորիդայի գոլֆի դաշտում տեղի ունեցած մահափորձին», – ընդգծել է նա։

Նախկինում Կարլսոնը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին անվանել էր Միացյալ Նահանգների թշնամի։

Կարլսոնի խոսքով՝ Զելենսկիի կառավարությունը «չափազանց դաժան» է, քանի որ, ի թիվս այլ բաների, Կիևն ամերիկյան զենքը վերավաճառում է «կասկածելի խմբերի»։

Leave a Comment