Հինգշաբթի տագնապալի միջադեպ է տեղի ունեցել American Airlines ավիաընկերության ինքնաթիռի չվերթի ժամանակ, երբ կին ուղևորը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ, սակայն նրան կանգնեցրել է բորտուղեկցորդուհին և ստիպված է եղել նրան հատակին սեղմել։
Ըստ Aero in ավիացիոն պարբերականի՝ կինն, ըստ հաղորդումների, ագրեսիվ է դարձել՝ վեճի ժամանակ սպառնալով հարվածել ուղեկցորդների «ձվերին»։ Անկարգությունների հետևանքով ինքնաթիռից դուրս են հանվել առնվազն երկու ուղևոր։
Ավիաընկերությունը դեռևս չի մեկնաբանել՝ արդյոք մեղադրանքներ կառաջադրվե՞ն ներգրավված անձանց նկատմամբ, թե՞ոչ։
Իրավիճակը սկսել է սրվել, երբ առաջին դասի թռչող մի տղամարդ ոտաբոբիկ կանգնել է և սկսել է պորտուգալերեն գոռալ ուղեկցորդուհիների վրա։ Երբ անձնակազմը փորձել է հանգստացնել առաջին ուղևորին, նա ևս բորբոքվել է և պահանջել իմանալ չվերթի ուշացման պատճառը։ Երբ կնոջն ուղեկցել են ինքնաթիռի հետևի մաս, նա թեժ վեճի մեջ է մտել ոտաբոբիկ տղամարդու հետ՝ նրան անպարկեշտ արտահայտություններ անելով։
Իրավիճակին միջամտել է բորտուղեկցորդուհիներից մեկը, իսկ խախտում կատարած տղամարդ ուղևորը հետագայում հեռացվել է ինքնաթիռից։
Արդեն իսկ ուշացած չվերթը բախվել է լրացուցիչ բարդությունների, քանի որ ստիպված է եղել վերադառնալ նստեցման մուտք, մինչ անձնակազմը զբաղվում էր ինքնաթիռում սրվող իրավիճակով։ Իրարանցումը կրկին ուշացրել է Սան Պաուլոյից Նյու Յորք թռչող ինքնաթիռը, ինչի պատճառով այն ստիպված է եղել մոտենալ նստեցման մուտք՝ անհանգստացած ուղևորներին իջեցնելու համար։
Aeroin ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը թռիչքը կատարել է նախատեսվածից երկու ժամ 25 րոպե ուշ։