«Գուցե երեխաները մեկի փոխարեն երկու տիկնիկ ունենան». Թրամփը չինական ներմուծման մաքսատուրքերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցակցված հանդիպման ժամանակ ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքերի սահմանումը մեկնաբանել է «Գուցե երեխաները մեկի փոխարեն երկու տիկնիկ ունենան» արտահայտությամբ, հաղորդում է Sky News-ը։
«Ինչ-որ մեկն ասա՞ց՝ «Օ՜, դարակները կդատարկվեն։ Դե, գուցե երեխաները 30-ի փոխարեն երկու տիկնիկ ունենան, գիտե՞ք», -ասել է ԱՄՆ նախագահը։
«Չինաստանն ունի նավեր, որոնք բեռնված են ապրանքներով, որոնց մեծ մասը, ոչ բոլորը, բայց մեծ մասը մեզ պետք չէ», – հավելել է Թրամփը։
Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ևս նվազեցրել է չինական ապրանքների ներմուծման անհրաժեշտությունը՝ անցյալ ամիս հայտարարելով, որ «ամերիկյան երազանքը Չինաստանից եկող էժանագին մանր զարդերից կախված չէ»։
ԱՄՆ Առևտրի նախարարության տվյալներով՝ Միացյալ Նահանգներն իր խաղալիքների մոտ 75%-ը ներմուծում է Չինաստանից։ Այս ոլորտն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային կապերից ամենաշատ կախվածներից մեկն է, որոնք ծանր հարված են ստացել Թրամփի մաքսատուրքերի արդյունքում։ Խաղալիքների մանրածախ վաճառողները զգուշացրել են գնորդներին այս տարի ընտրության ավելի քիչ հնարավորության և գների բարձրացման մասին։

Leave a Comment