ԵՄ-ում հայտնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու ծրագրերի մասին

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման «պլան Բ» է պատրաստում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն դուրս գա Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից, Financial Times-ին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

«ԵՄ -ն «պլան Բ» է պատրաստում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները պահպանելու համար, Եթե Թրամփի վարչակազմը հրաժարվի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից և փորձի մերձենալ Մոսկվայի հետ», – պարբերականը մեջբերել է Կալլասի խոսքը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մտածում է՝ արժե արդյոք դուրս գալ ուկրաինական կարգավորման գործընթացից՝ դրա բարդության պատճառով։
Միևնույն ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պետք է աշխատի ստեղծված հանգամանքներում և չպետք է շատ կենտրոնանալ «պլան Բ»-ի վրա, որպեսզի իրավիճակի արմատական շրջադարձ չլինի:

Նշվում է, որ Կալլասը հավելել է, որ բանակցություններ են ընթանում Վաշինգտոնի և այլ միջազգային գործընկերների հետ՝ Ռուսաստանի նկատմամբ «արևմտյան պատժամիջոցների ռեժիմի պահպանումը» երաշխավորելու համար:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ պլան Բ-ն հաշվի է առնում հուլիսին հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը Հունգարիայի կողմից արգելափակելու հնարավորությունը:

Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել էր հրամանագիր, որով մեկ տարով երկարաձգվել էր Ռուսաստանի դեմ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված պատժամիջոցների փաթեթը։

Leave a Comment