ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի Gucci պայուսակը գողանալու մեջ մեղադրվող անօրինական ներգաղթյալը, ենթադրաբար, 205 դոլար է ծախսել սննդի և ոգելից խմիչքի վրա, որից հետո ռեստորանի սեղանին գլուխը դրած քնել է, գրում է NBC News-ը։
49-ամյա Մարիո Բուստամանտե Լեյվան, ենթադրաբար, ապրիլի 12-20-ը հարձակում է գործել երեք տարբեր անձանց վրա: Ի թիվս այլ հանցանքների՝ նա մեղադրվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի՝ մոտ 4400 դոլար արժողությամբ դիզայներական պայուսակը գողանալու մեջ։
Երկուշաբթի դաշնային դատարան ներկայացված մեղադրանքի փաստաթղթերում նշվում է, որ նախարար Քրիստի Նոեմը, որին անվանում են «Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության կողմից պաշտպանված անձ», միջադեպի ժամանակ ճաշում էր Capital Burger ռեստորանում։
Նոեմի դրամապանակում եղել է 3000 դոլար կանխիկ գումար, Louis Vuitton դրամապանակ, Ներքին անվտանգության ծառայության անցաթուղթ, բնակարանի բանալիներ, անձնագիր, չլրացված չեկեր և այլ անձնական իրեր։
Հաջողացնելով թռցնել կին նախարարի պայուսակը՝ Բուստամանտե Լեյվան ավտոբուսով մտել է մոտակա իտալական ռեստորան, որտեղ հինգ գնում է կատարել՝ օգտագործելով Նոեմի մի քանի American Express քարտերը։
Գաղտնի ծառայության ուսումնասիրած տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ Լեյվան մինչև մոտավորապես կեսգիշեր մնացել է ռեստորանում, ապա հեռացել և քնել է բացօթյա սեղանի մոտ, որտեղ մնացել է մինչև հաջորդ առավոտյան մոտավորապես 7:30-ը։
Ոստիկանությունն ու դաշնային գործակալները շաբաթ օրը ձերբակալել են Բուստամանտե Լեյվային, իսկ երկուշաբթի անձնական տվյալների գողության, կողոպուտի և խարդախության համար նրան մեղադրանք է առաջադրվել։
Իշխանությունները հայտարարել են, որ ապացույցներ, թե ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը թիրախ է դարձել իր բարձր դիրքի պատճառով, չկան:
Հետաքննիչները հայտարարել են, որ Բուստամանտե Լեյվան մի շարք գողությունների գործով կասկածյալ է ճանաչվել, երբ մոթելում գնումներ կատարելիս գողացված նվեր քարտ է օգտագործել։ Երբ Լեյվային ցույց են տվել նախարար Քրիստի Նոեմի լուսանկարը, նա քննիչներին խոստովանել է, որ չգիտի, թե ով է նա։
Հետաքննիչները հայտարարել են նաև, որ նախարարի պայուսակն ու դրամապանակը գտել են մոթելի համարում, որտեղ հանգրվանել էր ներգաղթյալը։ Իր հայտարարության մեջ Նոեմը կասկածյալին «տարիներ շարունակ երկրում անօրինական կերպով թաքնվող պրոֆեսիոնալ հանցագործ» է անվանել։