Միացյալ Նահանգներն Ուզբեկստան է արտաքսել 131 ներգաղթյալների Կենտրոնական Ասիայից

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայից 131 ներգաղթյալներ, որոնք անօրինական կերպով գտնվում էին Միացյալ Նահանգներում, արտաքսվել են Ուզբեկստան՝ երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Դրա մասին հայտնում է Associated Press-ը։
Գերատեսչությունից հայտնել են, որ արտաքսվածները Ուզբեկստանից, Ղրղզստանից և Ղազախստանից են։
Նրանք չորեքշաբթի դուրս են բերվել Միացյալ Նահանգներից։
«Մենք անհամբեր սպասում ենք Ուզբեկստանի հետ շարունակել համագործակցությունը՝ մեր փոխադարձ անվտանգությունն ամրապնդելու և օրենքի գերակայությունը պահպանելու համար», -ասված է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է լայնածավալ միջոցառումների շրջանակում արտաքսել միլիոնավոր անօրինական ներգաղթյալների։
Նրա վարչակազմը մշակել է ներգաղթյալներին Արևմտյան կիսագնդի երրորդ երկրներ արտաքսելու նոր ուղիներ և վերջերս ոմն իրաքցու արտաքսել է Ռուանդա։
Դեմոկրատներն ու ներգաղթյալների իրավունքների պաշտպանները հայտարարել են, որ Թրամփի ագրեսիվ արտաքսման քայլերը խախտել են պատշաճ ընթացակարգը և քայքայել ընտանիքները, դրանց թվում՝ արտաքսված կուբացի մոր դեպքը, որը հայտարարել է, որ իրեն ասել են, թե  չի կարող իր հետ տանել կրծքով կերակրվող իր 1 տարեկան դստերը։

Leave a Comment