
Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ նոր բանակցություններ տեղի կունենան մոտ ապագայում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, իր երեկոյան ելույթում։
Նրա խոսքով՝ Կիևի արևմտյան գործընկերների հետ մեծ քանակությամբ տեխնիկական աշխատանքներ են տարվել, հիմնականում՝ դիվանագիտական։
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստվում է բանակցությունների, որոնք տեղի կունենան մոտ ապագայում։ Նա հավելել է, որ անվտանգությունը գերակա խնդիր է։
Ավելի վաղ Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը խոսել էր Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության հետևանքների մասին։ Պաշտոնյան կարծում է, որ Հնդկաստանին և Պակիստանին սպառնացող պատերազմը կարագացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ջանքերը։