Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։

Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ վարակներից մահացությունը։

Պատվաստումները բժշկության ամենամեծ նվաճումներից են։ Այն ոչ միայն պաշտպանում է վտանգավոր վարակներից, այլև նպաստում է կոլեկտիվ անձեռնմխելիության ստեղծմանը, ինչը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր չեն կարող պատվաստվել բժշկական պատճառներով։

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը։

ԱՆ խորհրդատու իմունոլոգիայի գծով Սևան Իրիցյան:

Leave a Comment