
Իսրայելում զանգվածային անտառային հրդեհները տարածվել են ավելի քան 100 հատվածներում, ինչն ստիպել է հազարավոր բնակիչների տարհանել և փակել հիմնական մայրուղիները, այդ թվում՝ Թել Ավիվը և Երուսաղեմը միացնող 1-ին և 3-րդ մայրուղիները։
Առնվազն 16 մարդ հոսպիտալացվել է ծխահեղձության պատճառով։
Իսրայելի պաշտպանության բանակը կիրառել է ինքնաթիռներ, այդ թվում՝ մոդիֆիկացված «Հերկուլես» ինքնաթիռներ և «Յասուր» ուղղաթիռներ՝ հրդեհը մարելու և վիրավորներին տարհանելու համար։
Հրդեհները ստիպել են չեղարկել Հիշատակի օրվա և Անկախության օրվա միջոցառումները, այդ թվում՝ Հերցլ լեռան վրա կայանալիք պաշտոնական արարողությունը։
Հրդեհներն սկսվել են անոմալ շոգի և ուժեղ քամիների ֆոնին, ինչը նպաստել է դրանց արագ տարածմանը։ Սակայն ոստիկանությունը քննարկում է հրկիզման տարբերակը. ձերբակալվել է երեք կասկածյալ, իսկ նոր հրդեհներ են գրանցվել Սդերոտ, Աբու Գոշ և Մաալե ՀաՀամիշա շրջաններում։
Մոտ ապագայում կրակը կարող է ավելի սաստկանալ՝ պայմանավորված 90-100 կմ/ժ արագությամբ քամիներով։