Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը կարագացնի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը. Պոդոլյակ

Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության հնարավոր սրումը կարագացնի Ուկրաինայում պատերազմի և խաղաղության խնդիրը ճիշտ լուծելու փորձերը, РБК-Украина-ի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Կարծում եմ՝ նախ, այնտեղ լայնածավալ պատերազմ (Հնդկաստանի և Պակիստանի միջև – խմբ.) քիչ հավանական է, որ տեղի ունենա։ Սակայն որոշ ռազմական գործողություններ արդեն բավականին ինտենսիվ են ընթանում, և դրանք երկու միջուկային տերություններ են, մի մոռացեք։ Ավելին, դրանք ծավալուն են, հատկապես Հնդկաստանը։ Այն զգալի ազդեցություն ունի, օրինակ, ասենք, Գլոբալ Հարավի երկրների վրա»,-նշել է Պոդոլյակը։
Ըստ նրա՝ Հնդկաստանը որոշակի հարաբերություններ ունի Չինաստանի, և առևտրային հարաբերություններ՝ Ռուսաստանի հետ, ներառյալ՝ ռազմական։ Բայց միևնույն ժամանակ, Հնդկաստանը բառացիորեն վերջերս վերակնքեց Ֆրանսիայից, այլ ոչ թե Ռուսաստանից ինքնաթիռներ մատակարարելու պայմանագրերը։
Ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի՝ այս պատերազմը «գլոբալ քաոսի շարունակությունն է, որի հետևում կանգնած է Ռուսաստանը»։
«Դա նույն բանն է, ինչ տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում, նույն բանը, ինչ Իրանն արեց այնտեղ, նույն բանը, ինչ Հյուսիսային Կորեան անում է Կորեական թերակղզում։ Եվ պարզապես տարածաշրջանային անկայունությունը Ուկրաինայի պատերազմի հետևանքն է։ Կարծում եմ՝ ընդհակառակը, պատերազմը, որն այսօր սպառնում է այս տարածաշրջանին, կարագացնի պատերազմի և խաղաղության խնդիրը ճիշտ լուծելու փորձերը Ուկրաինայում։ Ընդհակառակը, դա կմեծացնի ուշադրությունը Ուկրաինայի նկատմամբ»,-շեշտել է Պոդոլյակը։

Leave a Comment