
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության» մարդ կսպանի:
Սրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա:
Կա դրված մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի՝ պահել իշխանությունը: Ու այս ճանապարհին երկրի նախաձեռնողականությունն էլ կզիջեն, ինքնիշխանությունն էլ, տարածքային ամբողջականությունն էլ: Պետք լինի երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը:
Մեր երկրում շատերը գիտեն այս պարզ ճշմարտությունը: Սա ասում եմ նրա համար, որ իշխանություն փոխելու համար պետք է մտքում/գլխում ունենալ ճիշտ ախտորոշում և շարժվել այդ տրամաբանությամբ»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան